Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների հարցը

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն քննարկել 2025 թվականին Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների հարցը, սակայն Մոսկվան այդ թեմայով կապի մեջ է Բաքվի հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս հարցը բարձր մակարդակով չի քննարկվել, բայց մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ այս հարցով։ Անկեղծորեն հույս ունենք, որ այս խնդիրը ևս շուտով կլուծվի»,– ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment