Tert.am-ը գրում է.
Սամվել Կարապետյանի հետ կապված քրեական գործ կա նաև Ֆրանսիայում. դա արդյո՞ք նշանակում է, որ Ֆրանսիայում նա քաղաքական հետապնդումների է ենթարկում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում ՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի դատական գործընթացների շրջանակում հայտնվելու հարցին։
«Ես գիտեմ, ասենք, նույն Սամվել Կարապետյանի հետ կապված, օրինակ, քրեական գործ կա նաև Ֆրանսիայում։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ֆրանսիայի կառավարությունը Սամվել Կարապետյանին քաղաքական հետապնդումների է ենթարկում»,-ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: