
Panorama.am-ը գրում է.
Ֆրանսիայում այրվել է Փարիզի սննդի ամենահին փակ շուկան։ Այս մասին հայտնում է France 24-ը։ Մարեի շրջանում գտնվող Marché Couvert des Enfants Rouges (Կարմիր մանկական փակ շուկա) շուկան գործում է 1615 թվականից։ Այն իր անվանումը ստացել է մինչև 1772թ շուկայի հարևանությամբ գտնվող հիվանդանոցում բնակվող որբ երեխաներից, ովքեր կարմիր հագուստներ էին հագնում։
Ըստ Food and Wine ամսագրի՝ շուկան փողացային սննդի աշխարհի լավագույն վայրերի ցանկում զբաղեցրել է հինգերորդ տեղը Լոնդոնի, Բանգկոկի, ֆրանսիական Լիոն քաղաքի և Մեխիկոյի սննդի կետերից հետո։
«Շուկան ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհից»,- լրագրողների հետ զրույցում ասել է փոխգնդապետ Պիեռ դը Բուվիեն։
Հրդեհի ժամանակ մեկ հրշեջ թեթև վնասվածք է ստացել։ Փարիզի կենտրոնական շրջանի քաղաքապետ Արիել Վեյլը հայտարարել է, որ հրդեհը վերահսկողության տակ է և չի տարածվի։ Նա նշել է նաև, որ հարևան շենքերից ոչ մեկը չի վնասվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: