Ավինյանի հայտարարությունից հետո կրպակատերերը դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրապարակային հայտարարությունից հետո կրպակատերերի փաստաբանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Քաղաքապետի հրապարակային ելույթից հետո մեր փաստաբանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քաղաքացու օրինական գույքին խոշոր չափերով վնաս հասցնելու հարցով, քանի որ արդեն հրապարակային հայտարարել է, որ քանդելու և ոչնչացնելու է մարդկանց սեփական գույքը»,- հայտնել են կրպակատերերը։

Leave a Comment