ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար



ԱԺ-ն հաստատեց Համաշխարհային բանկի վարկը արցախցիներին բնակարանային աջակցության համար, սակայն դա անհրաժեշտ գումարի միայն մեկ երրորդն է:



Վարկը կկազմի 284,4 մլն դոլար, սակայն հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ է մոտ 880 մլն։ Կողմ քվեարկեց 66 պատգամավոր, ձեռնպահ՝ 22-ը («Ուժեղ Հայաստան»): Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշտական կամ երկարաժամկետ բնակարաններով ապահովել Արցախից բռնի տեղահանված շուրջ 109 հազար մարդու:


Հիշեցնենք, որ այսօր անցկացվել է ԱԺ արտահերթ նիստ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment