Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել ռուսական ուժերին Ուկրաինայի տարածքին հարվածներ չհասցնել ընտրությունների օրը, եթե Կիևն իսկապես ցանկանում է դրանք անցկացնել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինային 60-օրյա զինադադար է անհրաժեշտ ոչ թե ընտրություններ անցկացնելու, այլ «վերքերը բուժելու» և պատերազմը շարունակելու համար։ Պուտինը պատրաստ է հրաման տալ՝ չհարվածել Ուկրաինային բուն ընտրությունների օրը»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Կիևն իրականում չի ցանկանում ընտրություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն՝ կարծիք հայտնելով, որ երկրին անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
