
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝ «ՔՊ-ականներ, դուք թալանչի եք» արտահայտությանը, հայտարարել է․ «Իմ նախկին ղեկավարի մոտից չեն, էլի, գտել զինվորների համար նախտեսված տուշոնկեք։ Ամոթն էլ ա լավ բան»։ Իսկապես, ամոթն էլ է լավ բան, Ռուբեն Ռուբինյանը հաստատ գիտի, թե Մանվել Գրիգորյանին զրպարտող այդ տեսանյութը ոնց, ով է մոնտաժել։ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը ոտնահարել է հանգուցյալ Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան