Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը. Նարեկ Կարապետյան



Tert.am-ը գրում է.


Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ ունեցած հանդիպումից հետո։



Այսօր խորհրդարանում նախատեսված էին Իրանի դեսպանի հանդիպումները  ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։

«ԹՐԻՓՓ-ին անդրադարձ եղել է, սակայն չեմ կարող հանրայնացնել, թե ինչ ձևաչափով:


Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment