ԵՄ-ն հաստատել է հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով պաշտպանական ոլորտի հետ կապված շուրջ 1,6 հազար ընկերություն և ֆիզիկական անձ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«ԵՄ ԱԳ նախարարները նոր միայն հաստատեցին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1,600 ընկերությունների և ֆիզիկական անձանց ներառումը սև ցուցակում:
Մենք զգալիորեն ավելի դժվար, դանդաղ և թանկ ենք դարձնում Ռուսաստանի համար այն զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար», – գրել է Կալլասը։
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում» ամբողջական ցուցակի հրապարակումից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: