
Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից, որը պայմանավորված է ԱՄՆ-ի «ապակառուցողական գործողություններով»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է ապակայունացնել իրավիճակը, ծովային շրջափակում իրականացնել և տնտեսական պատերազմ վարել, Հորմուզի նեղուցում անվտանգությունը չի վերականգնվի։ Այս իրավիճակը չի բավարարում Իրանին, սակայն այն ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունների անմիջական հետևանքն է»,- ասել է նա՝ ճեպազրույցի ժամանակ։