Ասում են՝ քանդման իրավական հիմք կա, բայց պայմանագիրս երկարացրել են մինչև 2029 թվականը․ ակցիայի մասնակից

Հանդիպել եմ աշխատակազմի ղեկավարի և քարտուղարության պետի՝ տիկին Յավրյանի հետ։ Ասացին, որ այսօր քաղաքապետի և փոխքաղաքապետի մասնակցությամբ ինչ-որ ժողով է եղել։ Նշեցին, որ քաղաքապետն առավոտյան խոսել է բոլոր փաստաթղթերի մասին, և իր տված բոլոր փաստաթղթերի ու որոշումների հիմքում իրավական հիմք կա։ Այս մասին հայտարարել է Շինարարների փողոցի խանութի տերերից մեկը՝ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։

«Իհարկե, ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ ինչպես կարող է իրավական հիմք լինել, եթե քաղաքապետն օրենքով չի կարող սեփական գույք հանել։ Ինձ ասում են՝ վարձակալության ժամկետը լրացել է։ Մեր մյուս ընկերոջն էլ են նույնը ասում։ Բայց իմ դեպքում հողի վարձակալության պայմանագիրը ընդամենը երեք ամիս առաջ է երկարացվել՝ մինչև 2029 թվականը։ Քաղաքապետն անձամբ լիազորել է թաղապետին, նա եկել է ինձ հետ նոտարի մոտ, և պայմանագիրը երկարացրել ենք։ Սկզբում աշխատակազմի ղեկավարն ասաց, որ բոլոր գույքերն առանձին-առանձին ուսումնասիրել են, և յուրաքանչյուրի քանդման համար իրավական հիմք կա։ Բայց երբ տեսավ իմ փաստաթուղթը, սկսեց այլ կերպ խոսել»,- ասել է ակցիայի մասնակիցը։

Leave a Comment