Փարիզի ամենահին շուկաներից մեկը հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է

Փարիզի ամենահին շուկաներից մեկը հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Փարիզի 3-րդ շրջանում՝ քաղաքի ամենահին փակ շուկաներից մեկում՝ Անֆան-Ռուժում, խոշոր հրդեհ է բռնկվել։ BFMTV հեռուստաալիքը, հղում կատարելով հրշեջ ծառայությանը, հայտնում է, որ շուկան ամբողջությամբ պատված է եղել կրակով։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, սակայն շուկան ամբողջությամբ ոչնչացել է։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։

Նշվում է, որ շուկան 1982 թվականին ներառվել էր պատմական հուշարձանների ցանկում։

Leave a Comment