Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելին տեսաուղերձ է հղել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ շնորհակալություն հայտնելով նվերի համար։

Մխիթարյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում «Ինտերի» երկրպագու Բոչելին ձեռքում պահում է ֆուտբոլիստի մարզաշապիկը։

«Սիրելի՛ Միկի, հենց նոր ստացա այս հրաշալի մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և քեզ ամենայն բարիք եմ մաղթում։ Մինչև հանդիպում»,– ասել է երգիչը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment