Ադրբեջանցուց վիրավորում ստացած կինն ու երեխաները տուժող են ճանաչվել․ ՔԿ

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորում ստացած կինը (Անի Ավետիսյան-խմբ․) ու նրա երկու երեխան տուժող են ճանաչվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա։ Հարազատները պատմել էին, որ Անին երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ էլ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրավորվել էր նաև ոտքից, Ավետիսյանի որդին դաստակի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին։

Կարդացեք նաև՝

Ադրբեջանցի զինծառայողից տուժած կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել․ ԶԼՄ

Leave a Comment