««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ

««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝
▪️ ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,
▪️ կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։
Արձանագրված խախտումների հիմքով Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

Leave a Comment