Հունվարից սկսած՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդից քաղաքացիներին որևէ գումարի վերադարձ նախատեսելու մասին տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
«Տարածված լուրերն այն մասին, թե իբր հունվար ամսվանից սկսած կուտակային կենսաթոշակային ֆոնդերից քաղաքացիներին գումարներ են վերադարձվելու, չեն համապատասխանում իրականությանը» – ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը՝ հիշեցնելով, որ միջոցների ստացումը կարգավորվում է օրենքով սահմանված հստակ պայմաններով։
