
«Քաղաքապետն էսօր էլ խոսեց խնդրի մասին, մատնանշում է գերակա շահը․ չկա գերակա շահ, չեմ հավատում, մեզ այդ թուղթը ցույց չեն տվել։ Թող հանդիպեն մեզ հետ, խոսեն, պայմանավորվենք, եթե թեկուզ մի հոգի համաձայն չլինի, ժամանակ տան դիմելու դատարան»,- Երևանի քաղաքապատերանի դիմաց, Շինարարների փողոցի տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ, ասաց մասնակիցներից մեկը։ «Քաղաքապետն ուզում է իր մի որոշմամբ մեր՝ տարիներով ստեղծածը ոչնչացնել, ինքը պետք է խնդրի մեզ հետ հանդիպում, որ բացատրի, թե ինչի համար է մեր գույքը քանդում, բայց հիմա մենք ենք պահանջում հանդիպում նրա հետ։ Վաղը պետք է գան, քանդեն, պահանջում ենք, որ ըստ օրենքի գործեն»,- նշել է նա։