Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենի թունելներում 2024 թվականին մեկնարկել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները, որոնք ավարտվել են 2026 թվականի հոկտեմբերին։

«Աշխատանքների արդյունքում տեղադրվել է ընդհանուր 16 կմ երկարությամբ չքայքայվող խողովակաշար։ Նշենք, որ 2013 թվականից ի վեր մետրոպոլիտենը նման խողովակաշար չի ունեցել։

Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment