
«Առաջարկում եմ, որ COP17՝ կենսաբազմազանությանը նվիրված համաժողովը նվիրվի Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Էս կառավարությունը, որը բնապահպանական տարրական խնդիրներ չի կարողանում պահպանել, հանդգնել է կազմակերպել միջազգային համաժողով, որի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսում»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ է, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: