Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է


Հասարակություն


Հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Նուբարաշեն 9-րդ փողոցում ավտոմեքենան վարելիս ունեցել է իքնանզգացողւթյան վատացում և բախվել ծառին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 


Leave a Comment