Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողի


Ուկրաինայի Լվովի մարզում տղամարդը հարձակվել է տարածքային զորակոչային կենտրոնի աշխատակցի վրա, որը փորձել է ստուգել նրա զինվորական հաշվառման փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Շեպտիցկի քաղաքում՝ զորահավաքային միջոցառումների ընթացքում։ Անհայտ անձը, ենթադրաբար՝ դանակով, հարվածել է զորակոչային կենտրոնի աշխատակցի պարանոցին, ապա դիմել փախուստի։

Տուժածը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հարձակման հանգամանքները պարզվում են, իսկ ոստիկանությունը շարունակում է կասկածյալի որոնումները։

Past.am-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում տարածքային զորակոչային կենտրոնները զբաղվում են զինվորական հաշվառման և զորակոչի հարցերով։ Նման կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ միջադեպերը հաճախ ուղեկցվում են լարվածությամբ՝ կապված զորահավաքային միջոցառումների հետ։

Past.am-ը հետևում է դեպքի զարգացումներին։

Leave a Comment