Հորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթ


Միջազգային


Հորմուզի նեղուցում ծովային ականի վրա պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթ։

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«750 հազար բարել նավթ տեղափոխող լցանավն անտեսել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները և փորձել է անցնել արգելված երթուղով։ Արդյունքում նավը պայթել է ծովային ականի վրա։ Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment