
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հերթական հարձակման դեպքում թիրախում կարող է հայտնվել տարածաշրջանում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքը, որի արժեքը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը։
«Մենք դեռևս այդ ակտիվները չենք ներառել մեր թիրախների ցանկում։ Սակայն եթե պատերազմ սկսվի, այդ մալուխներից, տվյալների մշակման կենտրոններից, արհեստական բանականության օբյեկտներից և բազմաթիվ այլ կառույցներից շատերը կկործանվեն»,- ասել է նա։
Ռեզային նախազգուշացրել է, որ հակամարտության վերսկսման դեպքում Իրանը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ռազմական ուժեր։ Նրա խոսքով՝ ոչ թե ԱՄՆ-ն, այլ Իրանը կորոշի, թե երբ կավարտվի առճակատումը։