Մահացել է Վարդան Մալխասյանը | Radar Armenia

Մահացել է Վարդան Մալխասյանը

Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը: 

Նա եղել է «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության հիմնադիրներից ու ղեկավարներից մեկը, մասնակցել է Արցախյան պատերազմին։

2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է և Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով («իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված հրապարակային կոչեր») դատապարտվել 2 տարվա ազատազրկման։2008 թվականի դեկտեմբերի 10-ին ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ակտիվ մասնակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը։ Եղել է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ, ակտիվորեն մասնակցել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment