Հայաստանում հոկտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +22-24 աստիճան, երեկոյան՝ +16-18 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +15-19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +19-22 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +15-19 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +16-20 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +17-20 աստիճանի, հովտային շրջաններում՝ +21-24 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +15-18 աստիճան, նախալեռնային՝ +18-23 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-25 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 23-25 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +23-25 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17, նախալեռնային շրջաններում՝ +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-25 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
