Հուսիները կրկին հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանին․ կան զոհեր

Հուսիները կրկին հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանին․ կան զոհեր

Առնվազն մեկ մարդ զոհվել և 11-ը վիրավորվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանին հարվածի հետևանքով։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA) հայտնել է մայրաքաղաք Ալ-Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի ուղղությամբ հանգստյան օրերին իրականացված երկրորդ հարձակման մասին: Կիրակնօրյա հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել օդանավակայանի տերմինալներից մեկում: Սա վերջին շաբաթվա ընթացքում ավիացիոն ենթակառուցվածքների թիրախավորման հերթական դեպքն է։

Եմենի հուսիների «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը: Խմբավորման ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ հարվածները հասցվել են բալիստիկ ու թևավոր հրթիռներով և ԱԹՍ-ներով՝ թիրախավորելով նաև Դամամի օդանավակայանն ու սաուդյան նավթային օբյեկտները:

Հուսիները նախազգուշացրել են միջազգային ավիաընկերություններին զերծ մնալ Սաուդյան Արաբիայի օդային տարածքից՝ ընդգծելով, որ թագավորության բոլոր օդանավակայանները՝ բացառությամբ Մեքքայի և Մեդինայի, համարվում են ռազմական թիրախներ: Էր-Ռիադի և հուսիների միջև 2022-ին կնքված զինադադարը խախտվել էր 2026 թվականի ամռանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment