Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն

Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Շարբաթյանը (50 կգ) կամային հաղթանակով նվաճեց տիտղոսը:

Ոսկե մեդալի համար պայքարում հայ բռնցքամարտիկը մենամարտեց ռումինացի Ալեքսանդրո Բուտանի հետ եւ համառ պայքարում հաղթանակի հասավ 3:2 հաշվով:

Հակոբ Շարբաթյանի հաղթանակից հետո դահլիճը սուլեց, ռումինացի մրցակցի մարտավկաները համաձայն չէին մրցավարների որոշման հետ:

Հակոբ Շարբաթյանը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Դվոյացկիին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոմիկ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: 66 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը 1:4 պարտվեց Իտալացի Ռաուլ Բարոնին:

Չեռնոգորիայիում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Էդուարդ Քարամյանը:

Leave a Comment