Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Ողջի գետն ընկնելու հետևանքով տուժել է վարորդը, որը հոսպիտալացվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում։ Դեպքի մասին ահազանգը փրկարարներին ստացվել է ժամը 06։35-ին։
Դեպքի վայր է մեկնել երկու հրշեջ-փրկարարական հաշվարկ։ Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս բերել գետից։
