
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Բագրևանդ թաղամասից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Մ-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը Հայաստանի ու Ուկրաինայի քաղաքացի է՝ ազգությամբ հայ: