Իրանը կոչնչացի ԱՄՆ-ի ՏՏ ենթակառուցվածքները՝ հարձակումները վերսկսելու դեպքում

Իրանը կոչնչացնի տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքների օբյեկտները, մասնավորապես՝ մալուխներն ու տվյալների մշակման կենտրոնները, եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողությունները Թեհրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ-ն ԱՄԷ-ում և Հորմուզի նեղուցում ունի արժեքավոր ակտիվներ, որոնք դեռևս ներառված չեն մեր թիրախների ցանկում։ Եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանում մալուխները, տվյալների մշակման կենտրոնները, արհեստական բանականության ենթակառուցվածքներն ու այլ օբյեկտներ կոչնչացվեն», — Ռեզայիի խոսքերը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը։

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հարվածներ չի հասցնի Իրանին։

Leave a Comment