Գազի գինը՝ 270$, ատոմակայանի նոր բլոկը, 9 միլիարդ դոլարը, Ադրբեջանի գազը, JPMorgan-ը, Լիխաչյովի այցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գազի գինը՝ 270$, ատոմակայանի նոր բլոկը, 9 միլիարդ դոլարը, Ադրբեջանի գազը, JPMorgan-ը, Լիխաչյովի այցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առանց ֆիլտրի» հաղորդման հյուրն է ՀՀ ՏԿԵՆ էներգետիկ գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Հաղորդման առաջին մասում Վարդանյանը խոսել է մասնագիտության ընտրության, ուսանողական հետաքրքիր տարիների և JPMORGAN-ում աշխատելու տարիների մասին։

Նա պատմել է նախարարություն մուտք գործելու և հետագայում այն լքելու հետ կապված պատճառներն ու իրողությունները։ Առանձնացրել է աշխատանքային տարիների երեք հիմնական մեծ ձեռքբերումները։

Վարդանյանը խոսել է Հայաստանի էներգետիկ համակարգի խնդիրներից և առավելություններից։ Մանրամասներ է ներկայացրել երկրի էներգետիկ ապագայի և հնարավոր ԱԷԿ-ների կառուցման սցենարներից։ Նա ցույց է տվել հնարավոր ընտրությունների հետևանքները Հայաստանի համար և հնարավոր առավելությունները՝ մեր կողմից անհրաժեշտ աշխատանքները կատարելու դեպքում։

Նախկին փոխնախարարը կարծիք է հայտնել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի և բալանսավորելու համար հարևան պետությունների հետ գազային ենթակառուցվածների զարգացման մասին, կարևորել՝ էնելտրաէներգետիկ ենթակառուղցվածների շարունակական շինարարությունը և Հայաստանի ցանցի ինտեգրումը հարևան պետությունների ցանցի հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment