Հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսի Warner Bros. Studios-ի Steven J. Ross կինոթատրոնում կայացել է հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան։
Միջոցառմանը մասնակցել են ֆիլմի դերակատարներ, ամերիկացի դերասան Արմանդ Ասանտեն, գերմանացի դերասան Հայնո Ֆերխը, ֆրանսահայ Ռոբին Հայրաբեանը և ֆրանսիացի դերասանուհի Քլեմանս Բոդուեն։
Ֆիլմում նկարահանվել են նաև ռումինացի դերասանուհի Մայա Մորգենշտերնը, հայ դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Բաղդասարյանը, Մարինե Գաբրիելյանը և ուրիշներ։
«Վերածնվածը» Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է, որն ստեղծվել է Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի համատեղ արտադրությամբ։
Ֆիլմը գիտաֆանտաստիկ արտհաուս դրամա է, որտեղ արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով ներկայացվում են պատերազմի հետևանքներն ու մարդկային հոգու վերածննդի թեման։ Սյուժեն անդրադառնում է 2020 թվականի Արցախյան պատերազմին և դրա ողբերգական հետևանքներին։
Լոս Անջելեսի պրեմիերայից հետո նախատեսվում են հատուկ ցուցադրություններ ԱՄՆ-ի հայկական համայնքներում և այլ վայրերում։ Ստեղծագործական խումբը շարունակում է աշխատանքները նաև ֆիլմի միջազգային ցուցադրությունների և տարածման ուղղությամբ։
Հայաստանի կինոթատրոններում «Վերածնվածը» նախատեսվում է ցուցադրել 2027 թվականի մարտից։
Կարդացեք նաև՝
Լոս Անջելեսում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան
Ֆիլմի թրեյլերը հասանելի է YouTube-ում։
Կարդացեք նաև՝
Լոս Անջելեսում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան
