Ուկրաինան պատրաստ է նոր նախագահ ընտրելլ, եթե Ռուսաստանը համաձայնի երկու ամսով հրադադարի

Ուկրաինան պատրաստ է նոր նախագահ ընտրել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի», — ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոր առաջնորդ ընտրելու վերաբերյալ ուկրաինացի ժողովրդին ուղղված հրապարակային կոչին:

Leave a Comment