Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահական ընտրություններ անցկացնի, եթե Վլադիմիր Պուտինը համաձայնի երկամսյա զինադադարի։
«Խնդրում եմ, ասեք Պուտինին. տվեք մեզ երկու ամիս՝ լիակատար զինադադարի 60 օր, և մենք կկազմակերպենք ընտրություններ», – ասել է նա։
«Թրամփն ասել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք։ Չնայած Թրամփի հանդեպ ունեցած ողջ հարգանքին՝ մեր ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի իր առաջնորդը»,- ասել է Զելենսկին։
