Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել – armeniatoday.am

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել, հայտնեն են թուրքական ԶԼՄ-ները։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Գեբզե-Օրհանգազի-Իզմիր մայրուղու Աքհիսարի նցակետերի մոտ։

Ըստ նահանգապետարանի՝ զբոսաշրջային ավտոբուսը Բուրսայից ուղևորվում էր Իզմիր, երբ բախվել է բեռնատարին։

Փրկարարները տուժածներին օգնություն են ցուցաբերել, իսկ վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։

Leave a Comment