Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան – armeniatoday.am

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, 309-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարձակման համար մեղադրել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիներին և խոստացել պատասխանել հարվածներին։

Հութիները չեն ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն շարժման մամուլի ծառայության ղեկավարը X սոցիալական ցանցում գրել է, որ խմբավորումը «կաթվածահար է արել Էր Ռիադի միջազգային օդանավակայանի աշխատանքը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է հութիների դեմ Սաուդյան Արաբիայի հարվածներին միանալու հնարավորությունը։

«Մենք կուսումնասիրենք այդ հարցը։ Մենք հենց նոր ենք տեղեկացել վերջին հարձակման մասին, ուստի որոշում կկայացնենք»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Leave a Comment