ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է վերանվանել ավելի մեծ թվով ջրային տարածքներ՝ շարունակելով Մեքսիկական ծոցի և Օնտարիո լճի անվանումները փոխելու իր փորձերը։
Նա հայտարարել է, որ մինչև նախագահական ժամկետի ավարտը կցանկանար նոր անվանում տալ օվկիանոսներից մեկին։ Տարբերակների թվում նա նշել է «Ամերիկաների օվկիանոս» անվանումը, ինչպես նաև կատակով առաջարկել է «Թրամփի օվկիանոս» տարբերակը։
Ավելի վաղ Թրամփը Մեքսիկական ծոցը վերանվանել էր Ամերիկյան ծոց, իսկ Օնտարիո լիճը՝ Ամերիկայի լիճ։ Այս որոշումները լարվածություն էին առաջացրել Մեքսիկայի և Կանադայի հետ հարաբերություններում։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահն առաջարկել էր նաև Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել Նոր Ամերիկա՝ նշելով, որ որոշումը կախված է նահանգի բնակիչներից։
