Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում



ՍՊՈՐՏ

Հոկտեմբերի 8-ից 12-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները գրանցել են հաջող արդյունքներ՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել՝

Ռաֆայել Կարախանյան՝ 11-13 տարեկանների տարիքային խմբում, 36 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալ։

Աշոտ Բաբայան՝ 14-16 տարեկանների տարիքային խմբում, 45 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալ։

Արամ Խաչատրյան՝ 16-17 տարեկանների տարիքային խմբում, 60 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալ։

Նարեկ Հարությունյան՝ 10-11 տարեկանների տարիքային խմբում, 41 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ։

Գոռ Հարությունյան՝ 11-13 տարեկանների տարիքային խմբում, 51 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ։

Գոռ Խալաթյան՝ 16-17 տարեկանների տարիքային խմբում, 65 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ։

Հայ մարզիկներին շնորհավորում ենք հաջող ելույթների և նվաճած մեդալների կապակցությամբ։



Leave a Comment