Անիին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից



Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից, այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։
Նրա խոսքով ՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա վիճակը կայունացել է մետաղական կոնստրուկցիաների օգնությամբ։
«Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ», – նշեց քույրը։ Անիի որդու մատների վիրահատությունից հետո ձեռքը գիպսի մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment