Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեցել․ Ռոսպրոդսոյուզ

Հայաստանից գյուղատնտեսական մթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն լուրջ խնդիրներ են առաջացրել հայ արտադրողների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել «Ռոսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստան ներմուծվող ընդհանուր ծավալում հայկական արտադրանքի մասնաբաժինը, կախված ապրանքատեսակից, կազմել է 1–7 տոկոս։ Այդ պատճառով սահմանված սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսաստանյան շուկայում գների և ապրանքատեսականու վրա։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսից սահմանափակել է Հայաստանից որոշակի գյուղատնտեսական և ձկնային ապրանքատեսակների, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի մատակարարումները։ Ռուսական կողմը որոշումը պատճառաբանել է արտադրանքի որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։

Leave a Comment