Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան (Video)



ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի մեղադրանքին, Ռոբերտ Քոչարյանի գործով վաղեմության ժամկետներին, գործակալական ցանցերի բացահայտմանը և Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։


Խոսելով Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Զարմանալի է, որ էսքան ուշ է… Գրիգոր Գրիգորյանի հրամանով ոչ միայն թույլատրվեց «Չերյոմուխա» ժամկետանց հատուկ միջոցները բաժանվի և անձնակազմը կիրառի էդ տեխնիկական միջոցները, որը նախատեսված է փակ տարածքների համար բաց տարածքում, և որի արդյունքում մենք առնվազն ունեցել ենք զոհեր դրա կիրառման արդյունքում»։
Նա ընդգծեց նաև ռազմական տեխնիկայի կիրառման փաստը խաղաղ ցուցարարների դեմ. «Բացի ինքնաձիգներից, հատուկ միջոցներից, ներքին զորքերի հրամանատարի թույլտվությամբ Երևանի փողոցում հայտնվում է ռազմական մեքենա՝ գնդացիրը վրան: …Ասում էին՝ գնդացիրը ճիշտ է՝ վրան էր, բայց նա կիրառման պիտանի չէր։ Էդ ո՞նց եղավ էդպես։ Ամեն դեպքում գնդացիրն ինչի՞ է դրված, պարզապես վախեցնելու համա՞ր։»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment