Հութիները հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին. կան զոհեր

Հութիները հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին. կան զոհեր

Հութիները հարձակվել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա․ կա 12 զոհ և 309 վիրավոր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Թագավոր Խալիդի միջազգային օդանավակայանը հոկտեմբերի 10-ին հարձակման թիրախ է դարձել։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4, Բանգլադեշի 2, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի մեկական քաղաքացի։

Գերատեսչության տվյալներով՝ բոլոր տուժածները անհրաժեշտ բուժօգնություն են ստանում մի քանի հիվանդանոցներում։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ օդանավակայանին ուղիղ հրթիռային հարված է հասցվել, ինչի հետևանքով զգալի վնասներ են պատճառվել։ Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի արևելքում՝ Դամամ քաղաքի օդանավակայանի մոտ, ևս մեկ արկ է ընկել։

Թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալներով՝ կիրակի օրվա ընթացքում մինչ այժմ չեղարկվել է շուրջ 580 չվերթ։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Կանադան այն երկրների թվում են, որոնք իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել չօգտվել օդանավակայանից։

Leave a Comment