Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Վանը» 2։0 հաշվով հաղթել է «Գանձասարին» – armeniatoday.am

Չարենցավանի «Վանը» Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում 2։0 հաշվով հաղթել է «Գանձասարին», հայտնում է «Վան» ակումբը։

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին հաշիվը բացել է Խալիլ Ահմադը, իսկ 81-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը կրկնապատկել է «Վանի» առավելությունը։

Հաղթանակից հետո «Վանը» 9 խաղում վաստակած 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։ «Գանձասարը» 3 միավորով վերջին՝ 11-րդ տեղում է։

Leave a Comment