Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Ռոնալդուին ազգային հավաքական վերադարձնելու ցանկության մասին



Panorama.am-ը գրում է․


Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրո Պրոենսան հայտարարել է՝  ֆեդերացիան ակնկալում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որքան հնարավոր է շուտ կվերադառնա ազգային հավաքական։


«Մենք բոլորս նստած ենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մեծ ցանկություն կա վերադարձնել մեր ավագին։ Կիրականացվի սովորական կարգապահական գործընթացը», – Պրոենսայի խոսքերն է մեջբերում Record-ը։

euro-football.ru-ի հաղորդմամբ, նա նշել է, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը դեմ չէ Ռոնալդուի վերադարձին, և որ թիմի ավագը կմնա թիմում այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ է խաղալու։

Հոկտեմբերի 10-ին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել էր Ռոնալդուին ազգային հավաքականի խաղերին մասնակցելուց։ Սեպտեմբերի վերջին հարձակվողը առանց թույլտվության լքել էր թիմը՝ Ժեզուշի հետ կոնֆլիկտի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment