Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

10 Հոկտեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած «MERCEDES» մակնիշի և 30-ամյա Լուիզա Թարվերդիի վարած «NISSAN» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Լ․ Թարվերդին և «MERCEDES»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 78-ամյա Սաթիկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ս․ Ստեփանյանի մահը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «MERCEDES»-ի վարորդի կինն էր։

Leave a Comment