Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր: Այս մասին «24Նյուզ»-ին հայտնել է Մասիսի Ռաչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

«Նա տան միակ տղան էր, մի քույր ունի: Տղային անձամբ եմ ճանաչել, լավ դաստիարակված, շփվող տղա էր, շատ ափսոս էր: Գյուղի համար պատրաստակամ էր, ինչ պետք լիներ, կհասներ, իրեն մեկ անգամ կոնֆլիկտի մեջ չեմ տեսել, երբեք վատ բան չեմ նկատել:

Մահվան մանրամասներից տեղյակ չեմ, ամբողջ գյուղը ափսոսում է նրա մահվան համար։ Չեմ լսել, որ խնդիրներ ունենա ծառայության ժամանակ, հարազատներն էլ երբեք չեն բողոքել»,- մեկնաբանել է գյուղապետը:

Leave a Comment