Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած «MERCEDES» մակնիշի և 30-ամյա Լուիզա Թարվերդիի վարած «NISSAN» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Լ․ Թարվերդին և «MERCEDES»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 78-ամյա Սաթիկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ս․ Ստեփանյանի մահը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «MERCEDES»-ի վարորդի կինն էր։

Leave a Comment