Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. Ղազարյան


Հասարակություն


Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։

«Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից՝ քաղաքական մրցապայքարին չդիմացող մի խղճուկ իշմարատու թույլիկի պատճառով»,- նշել էր նա։

 


Leave a Comment