Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ

10 Հոկտեմբերի, 2026

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ, ով պատրաստվում է մասնակցել Ֆրանիսայի նախագահական ընտրություններին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ կուսակցական գործիչներ Ֆրանսիայից և Հայաստանից։

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել Օլիվիե Ֆորին՝ երկարամյա հայանպաստ աշխատանքի համար և արժևորել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության և ՀՅ Դաշնակցության տասնամյակների պատմություն ունեցող ջերմ ու եղբայրական հարաբերությունները։

Օլիվիե Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները հայության համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ:

Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել իրենց կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների վերաբերյալ։ Տարբեր ոլորտներում քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը ավելի խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների միջազգայնացմանն ուղղված քայլեր, որոնցում Օլիվե Ֆորը մշտպես ունեցել է մեծ ներդրում:

10.10.26
Ե
րևան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

Leave a Comment