3-ամյա որդուն տանջած ու սպանած բելառուսին մահապատժի են ենթարկել։ Սլուցկի բնակիչ Ալեքսանդր Տարատուտան մահապատժի է ենթարկվել դատարանի որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին, բայց այդ մասին տեղեկանում ենք 2 տարի անց։
2023 թվականի հոկտեմբերի 19-ին Մինսկի մարզային դատարանը ամուսիններ 37-ամյա Անաստասիա և 48-ամյա Ալեքսանդր Տարատուտաներին մեղավոր էր ճանաչել անչափահաս որդուն խոշտանգելու և սպանելու մեջ։ Հայրը դատապարտվել էր մահապատժի, մայրը՝ 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին ծնողները 3-ամյա Սեմյոնին վատ վարքի համար առնվազն 14 անգամ ոտքերով հարվածներ էին հասցրել, այդ թվում գլխին: Երբ տղան արդեն մահացած էր նրանք շտապօգնություն էին կանչել ու ասել, որ երեխան բաղնիքում ընկել է: Մահվան պահին երեխան 7 կիլոգրամ էր կշռում:
Բելառուսը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որտեղ դեռևս կիրառվում է մահապատիժը: Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման 30 տարիների ընթացքում Բելառուսում մահապատժի է դատապարտվել մոտ 350 մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: